-
13.11.2020|
00:53
Հոկտեմբերի 22-ին իրանական ԶԼՄ-ները խիստ զարմանալի հաղորդագրություններ տարածեցին։ Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի փոխնահանգապետ Ալիյար Ռաստղուն այդ օրը հայտարարեց, որ Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի գոտուց իրանական սահմանամերձ Խոդա Օփարին քաղաքի տարածքում ընկել է մոտ 70 հրթիռ և արկ։
-
13.11.2020|
00:40
Այն բանից հետո‚ երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատերի համար անսպասելի գիշերը թաքուն փաստաթուղթ ստորագրեց‚ որն ակնհայտորեն ոչ թե փոխզիջում էր արձանագրում‚ ինչպես ինքն էր ասում‚ այլ բառի բուն իմաստով հայկական կողմի անվերապահ կապիտուլյացիան‚ պարզ էր‚ որ կրքերը հայկական երկու հանրապետություններում պետք է թեժանային։
-
12.11.2020|
23:12
Շվեդիան, որ տարեվերջին ստանձնելու ԵԱՀԿ-ում նախագահությունը, կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ և կայուն կարգավորման հասնելուն միտված ջանքերին՝ ասել է Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեն՝ պատասխանելով Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներ Բյորն Սյոդերի և Ռոբերտ Հալեֆի հարցերին:
-
12.11.2020|
23:10
Նոյեմբերի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ:
-
12.11.2020|
23:00
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց հավաքված հադրութցիներին ընդունել է դեսպանատան աշխատակիցը, լսել է նրանց մտահոգությունները եւ հայտնել, որ դեսպանը շահագրգռված է խնդրի հանգուցալուծմամբ եւ օրերս քննարկում է հրավիրելու, որին կարող են մասնակցել նաեւ նրանք՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց լրագրողների հետ զրույցում ասացին հադրութցի կանայք։
-
12.11.2020|
22:58
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես է լուծվելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Մամուլի ասուլիսում ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կորոշվի այդ տարածաշրջանի բոլոր բնակիչների իրավունքների ճշգրտումից հետո:
-
12.11.2020|
22:55
Մինսկի խմբի անդամ է շուրջ 10 երկիր, որոնց մեջ է նաև Թուրքիան: Մինսկի խումբը պարբերաբար լսում է համանախագահների զեկույցները, և խմբի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի արտահայտել իր տեսակետը, առաջարկներ ներկայացնել:
-
12.11.2020|
22:50
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերը հաջորդ շաբաթ կժամանի Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղում աշխատանքները քննարկելու համար՜ տեղեկացրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
-
12.11.2020|
22:47
ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենը մեկնաբանել է համաշխարհային առաջնորդների հետ իր հեռախոսազրույցները։ «Ես նրանց ասում եմ՝ Ամերիկան վերադառնում է, մենք նորից խաղի մեջ ենք մտնում», - Թվիթերում գրել է Բայդենը:
-
12.11.2020|
22:45
Այսօր ՀԱԿ նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ հայտնում է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: